Քաղաքական

05.04.2019 11:54


Սուրեն Քրմոյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական

Սուրեն Քրմոյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Սուրեն Քրմոյանը նշանակվել է փոխվարչապետի խորհրդական:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 22-ի որոշումներով՝ իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել էին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։

Նրանց հնարավոր աշխատանքից ազատվելու մասին խոսվում էր դեռևս հունվար ամսին․ պատճառների թվում էր ամանորյա տոները ընտանիքների հետ արտերկրում անցկացնելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը