Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը երկարացնելու բողոքի քննությունը կշարունակվի ապրիլի 9-ին (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշումը բողոքարկելու վերաբերյալ հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 9-ին՝ ժամը 14:30-ին:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:
Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատարանը հիշյալ որոշմամբ արձանագրել էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է: Վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը սկսվել է ապրիլի 4-ին:
Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը երկարացնելու բողոքի քննությունը կշարունակվի ապրիլի 9-ին (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշումը բողոքարկելու վերաբերյալ հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 9-ին՝ ժամը 14:30-ին:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:
Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատարանը հիշյալ որոշմամբ արձանագրել էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է:
Վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը սկսվել է ապրիլի 4-ին:
7or.am