Քաղաքական

05.04.2019 15:05


ՊԵԿ-ի կողմից հետապնդում է իրականացվում «Սպայկայի» նկատմամբ․ «Սպայկայի» տնօրեն (տեսանյութ)

ՊԵԿ-ի կողմից հետապնդում է իրականացվում «Սպայկայի» նկատմամբ․ «Սպայկայի» տնօրեն (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի 7 մլրդ դրամի հարկային պարտավորության պահանջը ուռճացված է։ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի խոսքերով՝ 7 մլրդ դրամի պարտքն ընկերությանը «կպցրել» են պատվիրված փորձաքննության հետեւանքով։

«Թիվը ուռճացրել են, որպեսզի ժողովրդի համար սիրուն լինի, որ ժողովուրդը ՊԵԿ-ի կողքին լինի, 7մլդ-ից 5,5-ը ավելացված արժեքի հարկն է։ Այդ ապրանքը եկել և գնացել է ԵԱՏՄ: Այս շինծու թիվը՝ 7 մլրդը, իրականությանը չի համապատասխանում»,-ասաց Ղազարյանը։

«Նախ՝ անհասկանալի է, թե որտեղից է վերցվել գումարը։ Դա հիմնավորվում է նրանով, որ ընկերությունը կապված է «Վիլլաջ» եւ «Գրին պրոդուկտ» ընկերությունների հետ։ Դա անհեթեթություն է, մենք կապված ենք միայն նրանով, որ նրանց տրանսպորտային ծառայություններ ենք մատուցում։ Երկրորդ՝ անհասկանալի է որտեղից է վերցվել մնացած 1,5 մլրդ-ն։ Երրորդ, եթե գումարը 5,5 մլրդ-ի մասին ճիշտ է, ապա ինչո՞ւ ընկերությունը դրանք որպես հետվճար չի ստացել»,-նշել է նա։

Ընկերության տնօրենի խոսքերով՝ դա, հավանաբար, նրա արդյունքն է, որ ժամանակին արդեն 2.45 մլրդ դրամի չափով չճշտված գումար են վճարել եւ այն էլ՝ ընկերությանը փրկելու համար:

«Դա սովորություն է դարձել, որպեսզի մեր ընկերության վրա ավելի մեծ գումար բարդեն»,-ընդգծեց Դավիթ Ղազարյանը:

Նա քաղաքական որևէ ենթատեքստ չի տեսնում, փոխարենը սկատարվածը որակեց ՊԵԿ-ի կողմից հետապնդում «Սպայկայի» նկատմամբ՝ նշելով, որ դրա հետեւանքով ընկերությունը զրկվել է ֆինանսական կազմակերպություններից գումար ստանալու հնարավորությունից, որի հետեւանքով «Սպայկա»-ն ճգնաժամի մեջ է հայտնվել: Ավելին՝ Եվրասիական զարգացման բանկը կասեցրել է վարկերի տրամադրումը, որոնք կարող էին ընդլայնել ընկերության հնարավորությունները, ինչը թույլ կտար աշխատակիցների թիվը 2000-ից 3500-ի հասցնել։

«100 մլն դոլլարը մաքսիմում երկուշաբթի օրը պետք է նստեր մեր հաշվին։ Այս ներդրումը նոյեմբերի ամսին առնվազն 1000 աշխատատեղ էր ստեղծելու, սակայն ինձ զանգահարեցին և ասացին, որ ֆինանսավորումը ժամանակավորապես դադարեցված է»։

Խոսելով այն մասին, թե արդյոք ընկերությունը կշարունակի աշխատանքը իր կալանավորման դեպքում, Ղազարյանն ասաց, որ բնականոն աշխատանքը կշարունակվի, բայց մթերում չի լինի։

Աղբյուրը՝ «Փաստինֆո»

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը