Քաղաքական

05.04.2019 11:05


Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այդ մասին տեղեկացնում է Հյաաստանի արտգործնախարարությունը։

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն էլ նշում է, որ համաձայնագիրը (CEPA) Բունդեսթագը հավանության է արժանացրել երեկ՝ ապրիլի 4-ին ձայների ճնշող մեծամասնությամբ։

«Շրջանակային պայմանները Համաձայնագրի համար հրաշալի են «Թավշյա հեղափոխության» դրական զարգացումներից ի վեր։ Ուրախ ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բովանդակալից ճանապարհային քարտեզ է ներկայացրել Համաձայնագրի իրականացման համար։ Մենք հաճույքով ենք մասնակցում Համաձայնագրի իրականացմանը»,-նշել է դեսպան Մաթիաս Քիսլերը։

Այս խորագրի վերջին նյութերը