Երեկ կառավարության նիստում «գլխավոր գործող անձը» գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարն էր, որի առաջարկություններն ուղղղված էին գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումների իրականացմանը (ըստ իս, համոզիչ և խոստումնալից ծրագրեր էին ներկայացվում): Նույնիսկ վարչապետը չկարողացավ թաքցնել, որ ինքը հաճելի զարմացած է այդ ոլորտի կարգավորմանն ուղված խնդիրների գերակշիռ ծավալով կառավարության օրակարգում և, կես կատակ, այդ փաստը պայմանավորեց նախարարության փակման հեռանկարով: Չեմ կարող գնահատել, թե որքանով էր այդ ակնարկն իրականում արտահայտում կառավարության ղեկավարի մտահոգությունը՝ կապված կառավարության կառուցվածքում այդ նախարարության փակման հետ, բայց մի բան առանց սխալվելու հավանականության կարելի է պնդել: Այն որ գյուղատնետեսությունը մեր տնտեսության ռազմավարական կարևորության ոլորտ է՝ անհերքելի է և դա փաստում է նաև վարչապետը: Եվ բնական է, մի ոլորտ, որը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 15-16%, ոլորտ, որում գործունեության շնորհիվ իր եկամուտն է ապահովում երկրի ազգաբնակչության շուրջ 35-37% (շուրջ մեկ միլիոն մարդ), այդ ոլորտը չի կարող չունենալ ռազմավարական կարևորություն երկարաժամկետ հատվածում:
Հիմա հարց՝ եթե այդ ոլորտի քաղաքականության պատասխանատուն լինի ոչ թե նախարար, այլ նախարարի տեղակալ, արդյոք այդպիսի հետևողականությամբ և նախանձախնդիր կկարողանա՞ բարձրացնել մեր հանրության բարեկեցության բարձրացման ապահովման համար կարևոր այդ ոլորտի հրատապ խնդիրները (հատկապես, որ փոխնախարարն ի պաշտոնե սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված չէ): Կարծում եմ՝ պատասխանն առավել քան ակնհայտ է:
Ուստի նախարարության փակումը կամ լուծարումը որևէ հեռանկար՝ այդ ոլորտում խորքային բարեփոխումներ իրականացնելու համար չի կարող խոստանալ:
Նույնանման մոտեցում է պահանջում նաև մշակույթի նախարարության խնդիրը: Կարծում եմ՝ հայը, որն իր էությամբ մշակութային ազգ է՝ կանգնած համաշխարհային քաղաքակրթության ակունքներում և իր լուրջ ներդրումն ունի եվրոպական մշակութային ժառանգության մեջ, չի կարող չունենալ նախարարություն, որը պատասխանատու պետք է լինի մեր մշակույթը միջազգային հանրությանը որպես հայ ժողովրդի այցեքարտ ներկայացնելու գործում՝ նպաստելով ոչ միայն ժամանակակից հայի մշակութային դիմանկարի ձևավորմանը, այլև մշակույթը կռվան դարձնելով աշխարհով մեկ սփռված բազմամիլիոն մեր սփյուռքահայությանը համար՝ իր ազգային պատկանելությամբ հպարտանալու և ազգային ինքնությունը պահպանելու գործում:
Հռոմի պապը Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ իր ուղևորությունը Հայաստան ամբողջ աշխարհին ավետեց որպես ուխատագնացություն Սուրբ Երկիր՝ նախօրեին քրիստոնեության մեծագույն պոետին՝ Նարեկացուն դասելով Եկեղեցու Տիեզերական Վարդապետերի շարքին: Մի՞թե դա հայ բազմածալք քրիստոնեական մշակութային ժառանգության ճանաչման փաստագրում չէ: Մի՞թե կառավարությունը պարտավոր չէ ապահովել հայ մշակույթի «այդ երթի» շարունակականությունը: Եվ ինչպե՞ս, եթե ոչ մշակույթի նախարարության միջոցով:
Հուսով եմ՝ Ազգային Ժողովում ներկայացված քաղաքական ուժերը Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծի քննարկմանը առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն մշակույթի և գյուղատնտեսության նախարարությունների խնդրին՝ որպես երկարաժամկետ հորիզոններում մեր պետականաշինության ռազմավարական ոլորտների: Հակառակը անվերականգնելի կորուստների պատճառ կդառնա, որը, սակայն, անմիջապես մենք չենք զգա, իսկ հետո շատ ուշ կլինի:
Հետո շատ ուշ կլինի

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից