Քաղաքական

05.04.2019 00:55


«Սպայկա»-ի տնօրենը ձերբակալվել է․ Դավիթ Անանյանը հաստատեց

«Սպայկա»-ի տնօրենը ձերբակալվել է․ Դավիթ Անանյանը հաստատեց

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ձերբակալության մասին տեղեկությունները ճիշտ են։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Անանյանը նաեւ չհերքեց, որ ՊԵԿ հետաքննական վարչությունը «Սպայկա» ընկերությունում ստուգումներ է իրականացրել։ Դավիթ Անանյանը կայքի այլ հարցերի չպատասխանեց։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 9-ին Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության հետաքննության վարչությունը հայտարարել էր, որ բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերությունը, որը խոշորագույններից է միրգ-բանջարեղենի արտահանման ոլորտում, իրականությանը չհամապատասխանող հայտարարագրեր է ներկայացրել, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 2,045,282,459 դրամ գումար: Մի քանի օր առաջ մեր հարցին, թե ինչո՞ւ է ընկերությունը հարկ թաքցրել, Դավիթ Ղազարյանն ասել էր. «Հարկ չենք թաքցրել, պետք է տարին վերջանար, որ տային այդ հաշվետվությունը: Ընդամենը սա է»:

Ղազարյանը նաև հայտնել էր, որ ՊԵԿ-ի հետ թյուրիմացությունները հարթվել են, շահութահարկի մասով ուղղումներ են կատարել: «Պետական բյուջե գումար է վճարվել, մենք մեր ուղղումը տվել ենք: Այդ գումարն ամբողջությամբ վճարվել է»,-ասել էր Ղազարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը