Կարծիք

05.04.2019 00:48


Վարչապետին անհրաժեշտ է մեղադրանք առաջադրել ՔՕ երկու դրվագով հանցագործություն կատարելու համար

Վարչապետին անհրաժեշտ է մեղադրանք առաջադրել ՔՕ երկու դրվագով հանցագործություն կատարելու համար

Վարչապետին ՀՀ քրեական օրենսգրքի 332֊րդ հոդվածով անհրաժեշտ է մեղադրանք առաջադրել՝ արդեն իսկ երկու դրվագով հանցագործություն կատարելու համար՝ (հոդվածի պահանջներն ու վարչապետի հայտարարության սքրինները մեկնաբանություններում)։

Նիկոլին տեղեկացրեք, որ ինքն իրավունք չունի քրեական գործ հարուցելու ցուցում տալու։ Քավ լիցի՝ ոչ ոք չի մտածում, որ ինքը մազոխիստ է, սա հանցավորության ու դիլետանտիզմի դասական օրինակ է։

Ասում է՝ սա Նոր Հայաստանն է, չէ մի չէ՝ դրախտն է, մարդիկ էլ կույր են։ Չնայած մենակ Նոր Հայաստանում է հնարավոր, որ վարչապետը ցուցում տա էքս նախագահ ապօրինաբար կալանավորելու, ինչ֊որ քրեական գործեր հարուցելու մասին ու էդ ամենը հպարտությամբ հրապարակի իր Ֆեյսբուքի պատին, յուրային դըմփուշկեքն էլ խելակորույս ու ինքնամոռաց վուվուզել փչեն, դիմացինին քրֆեն...

Հ.Գ. Հիմա ինչի՞ քրեական գործ չի հարուցվում, Փաշինյանն էլ որպես մեղադրյալ չի ներգրավվում ՀՀ քրեական օրենսգրքի 332֊րդ հոդվածի 1֊ին ու 2֊րդ մասերով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար, ի վերջո սա էլ արդեն իր երկրորդ ինքնախոստովանական հայտարարությունն է՝ ըստ որի ինքը փաստացի միջամտել է արդարադատության իրականացմանը՝ ցուցում տալով դատարանին նախագահ Քոչարյանի կալանքի գործով, այժմ՝ քրեական վարույթ իրականացնող մարմնին՝ ըստ իր այսօրվա ֆեյսբուքյան գրառման, մինչդեռ ինքը կարող է միայն հաղորդում տալ հանցագործության մասին, բայց ոչ ցուցում, իսկ քրեական գործ հարուցելն ու մնացյալ դատավարական գործողություններն ուղղակիորեն ամրագրված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով՝ մասնավորապես 27֊րդ և այլ հոդվածներով, որոնցում վարչապետի ցուցումի մասին ոչ մի խոսք չկա։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը