Կարծիք

04.04.2019 21:30


Տնտեսական բարեփոխումներ նախաձեռնելիս փորձում են հասարակական կարծիքը «թեքել» իրենց կողմ

Տնտեսական բարեփոխումներ նախաձեռնելիս փորձում են հասարակական կարծիքը «թեքել» իրենց կողմ

Մեզանում նոր ավանդույթ է ձևավորվում: Տնտեսական բարեփոխումներ նախաձեռնելիս թե՛ իշխանությունները, թե՛ տնտեսվարողները փորձում են հասարակական կարծիքը «թեքել» իրենց կողմ։ Դա տեսանելի էր նախ գրավատների ու փոխանակման կետերի հետ կապված Հարկային օրենսգրքի փոփոխությունների գործընթացում։ Հիմա՝ ԱԳԼՃԿ-ների հետ սկսված գործընթացում։
Եվ դժվար է միանշանակ գնահատել՝ սա ժողովրդավարությա՞ն դրսևորում է, թե՞ պատասխանատվությունը հասարակական կարծիքի վրա գցելու փորձ։ Անկեղծ, շատ հարցերում ինձ դուր է գալիս, որ իշխանությունները հաշվի են նստում հանրային կարծիքի հետ։ Բայց, ինչպես կատակում են մաթեմաթիկոսները, «Մեծ հարց է, թե Ֆիխտենգոլցի դասագրքերը հանրաքվեի դնելուց ինչ արդյունք կստանաս»։ Դիֆերենցիալ ու ինտեգրալ հավասարումներից միայն մասնագետներն են գլուխ հանում։ Իսկ տնտեսական «բարեփոխում» ասածի մասին ով ասես՝ կարծիք չի հայտնում։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը