Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի համացանցը վերահսկելի դարձնելու
Վարչապետը ԱԱԾ պետին հանձնարարեց լրջագույնս զբաղվել ֆեյքերով, համացանցում կառավարության դեմ իրականացվող մանիպուլյացիաներով: Հասկանալի է, որ համացանցում Նիկոլ Փաշինյանը չունի այն վարկանիշը, ինչ մի քանի ամիս առաջ էր: Իսկ եթե ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի համացանցը վերահսկելի դարձնելու: Բայց դա մեկ այլ թեմա է, որին անպայման կանդրադառնամ:
Մանիպուլյացիաներից խոսելիս Փաշինյանը պետք է շատ հստակ ըմբռնի մեկ բան, որ թիվ մեկ մանիպուլյատորը հենց ինքն է, իսկ մանիպուլյացիաներով զբաղվողները այս պահին կառավարությունում բարձր պաշտոններ են զբաղեցնում: Խոսքը կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մասին է, ով հեղափոխության օրերին դիմել էր անմարդկային ու ստոր քայլի՝ ինչ-որ պապիկի ներկայացնելով՝ որպես Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկ: Իհարկե, Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չէ նմանատիպ ստոր երևույթներին անդրադառնալ, քանի որ թավշյա հեղափոխության միակ գործիքակազմը մանիպուլյացիան էր, որն էլ ապահովեց Նիկոլի ու քայլիստների իշխանության տիրանալը:
Ինչևիցե, հակաֆեյքային պայքարում ես իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից