Կարծիք

04.04.2019 19:28


Նիկո՛լ ջան, ախր ՀՀ նորանկախ պատմության մեջ ֆեյք լուրերի ու կեղծիքի տարածման արքան ի՛նքդ ես

Նիկո՛լ ջան, ախր ՀՀ նորանկախ պատմության մեջ ֆեյք լուրերի ու կեղծիքի տարածման արքան ի՛նքդ ես

Ֆեյքերի Կառավարությունը

Այսօր վարչապետը հանձնարարեց ԱԱԾ պետին ֆեյքերի դեմ պայքար։ Մի կողմ եմ թողնում այն հանգամանքը, որ վարչապետը այդպես էլ չկարողացավ Ֆեյսբուքից իրականություն տեղափոխվել և կառավարության նիստերը վերածել է սոցցանցերի վերլուծականի։ Հիմա բուն խնդրի մասին։

Նիկոլի ամեն լայվի և գրառման տակ հազարավոր ֆեյքեր սիրտիկներ են դնում ու գրում, որ մեռնում են Նիկոլի համար, հետո եթե ընդդիմադիր մեկն է մի բան գրում, այդ նույն հազարները նույն հերթականությամբ վիրավորում ու հայհոյում են։ Երկակիությունը կայանում է նրանում, որ Նիկոլը իրեն և իր կառավարությանը այնչափ է մեծարում, որ իրենց մասին լուր (ոչ դրական) գրողների դեմ ԱԱԾ է աշխատեցնում։

Ասածս ինչ է՝ Նիկո՛լ ջան, ախր ՀՀ նորանկախ պատմության մեջ ֆեյք լուրերի ու կեղծիքի տարածման արքան ի՛նքդ ես, հիմա ումի՞ց ես ինչ ուզում։ Հեսա Վանեցյանը մի քանի օրից քեզ կզեկուցի, որ ֆեյքերի ամենամեծ բանակը գործում է կառավարության շենքերից, ու ստիպված կլինես ինչպես կոռուպցիոներ Սանասարյանների գործը ջրեցիր, այդպես էլ սա։

Խելքի՛ արի...

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը