Քաղաքական

04.04.2019 16:46

ԱԱԾ-ն ազատ է արձակել ՊՎԾ գործով կալանավորված պաշտոնյաներից մեկին

ԱԱԾ-ն ազատ է արձակել  ՊՎԾ գործով կալանավորված պաշտոնյաներից մեկին

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ձերբակալություների հայտնի գործով ԱԱԾ-ն նախօրեին որոշում է կայացրել և ազատ է արձակել կալանավորված պաշտոնատար անձանցից մեկին:

168.am-ի տեղեկություններով՝ 3 ձերբակալված անձանցից մեկը, ում նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց, փոխվել է չհեռանալու մասին ստորագրությունով, հենց ՊՎԾ պաշտոնյաներից մեկն է:

«Դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ՝ Գևորգ Խաչատրյանի նկատմամբ կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ»,-168.am-ի հետ զրույցում մեր տեղեկությունը հաստատեց ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավար Սամսոն Գալստյանը:

Այլ մանրամասներ ԱԱԾ-ից մեզ չփոխանցվեցին: Հիշեցնենք, նույն գործով կալանավորված է մնում դեռևս երկու անձ՝ ՊՎԾ վարչության պետերից մեկը և նրան փոխկապակցված ձեռնարկատեր՝ «Զովաշեն» ՍՊԸ-ից:

Նշենք, որ Գևորգ Խաչատրյանը Պետական վերահսկողական ծառայության Գնումների գործընթացի վերահսկողական վարչության գլխավոր մասնագետն է:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։