Իսկ ո՞վ է ասում, որ «մանիպուլյացիաներն» ապօրինի են
Վարչապետը իրավապահներին հանձնարարեց պայքարել սոցիալական ցանցերում «մանիպուլյացիաների» դեմ։ Իսկ ո՞վ է ասում, որ «մանիպուլյացիաները» ապօրինի են։ Իսկ ի՞նչ է նշանակում «մանիպուլյացիան»։
Օրինակ՝ այս գրառումը «մանիպուլյացիա՞» է։ Իսկ «մանիպուլյացիաների» դեմ պայքարելու վարչապետի հանձնարարակա՞նը։ Օրինակ, իմ կարծիքով՝ «մանիպուլյացիա» է վարչապետի հրապարակային խոսքի ուղիղ 71%-ը։ Այս պնդումից հետո իմ գրառումը հատե՞ց «մանիպուլյացիայի» շեմը։
Ու հետո էլ զարմանում են, թե ինչու իրենց «ժողովրդավարությունը» դրսերում հոտնկայս ծափողջյունների չեն արժանացնում։ Գուցե հասկանո՞ւմ են՝ ինչն ինչոց է։

[շեմը հատե՞ց]
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից