Կարծիք

04.04.2019 15:15


Գործադիրի ղեկավարը կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին

Գործադիրի ղեկավարը կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ սոցցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիայի համար ծախսվող միլիոններին:
Դիմելով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին՝ ընգծեց՝ հույս ունեմ, որ Ձեր ծառայությունը կկարողանա էս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ:
Եթե մեր ԱԱԾ ծառայությունը այս հարցում հետևողականություն դրսևորի, ապա գործադիր իշխանության ղեկավարը ոչ վաղեմի անցյալում իր ծավալած գործունեության և հնչեցրած հայտարարությունների համար շատ կարճ ժամանակահատվածում կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին, որից հետո Սասուն Խաչատրյանի հիմնարկում անցնել իր սիրած զբաղմունքին՝ ցուցմունք տալ, թե ինչպե՞ս, ո՞ւմ օգնությամբ և ո՞ւմ միլիոններով հաջողեցին ստի ու կեղծիքի միջոցով մանիպուլացնել հասարակությանը:

Արամ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը