Քաղաքական

04.04.2019 14:54

Դիվանագիտական վտանգավոր գրոհ Արցախի ուղղությամբ (տեսանյութ)

Դիվանագիտական վտանգավոր գրոհ Արցախի ուղղությամբ (տեսանյութ)

«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն անդրադառնում է Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցություններին։ Քաղաքագետը տարակուսում է, թե ինչու Մինսկի խմբի հայտարարության մեջ տեղ չի գտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը վերաբերում էր հրադադարի ամրապնդմանը և ինչը բազմիցս խախտել է Ադրբեջանը։ Այդ պայմանավորվածությունները դիտվում էին հայկական կողմի դիվանագիտական հաջողություն։

Նախկին պատգամավորը ողջունում է պաշտպանության նախարարի՝ Նյու-Յորքում արած հայտարարությունը։

Քաղաքական գործիչն իր մտահոգությունն է հայտնում հասարակության մեջ ձևավորված ատելության մթնոլորտի նկատմամբ, ինչն արդյունք է իշխանությունների վարած պառակտողական քաղաքականության։

Ռուբեն Հակոբյանը համոզված է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և մենք պարտավոր ենք մեր ներուժը մոբիլիզացնել այդ մարտահրավերին դիմակայելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։