Կարծիք

04.04.2019 13:53


Ֆեյքային իրականություն

Ֆեյքային իրականություն

Անասնաֆերմայում ամեն ինչի համար մեղավոր էր նշանակվել Ձնագնդին։ Նրան հակահեղափոխական հռչակեցին ու բոլոր մեղքերը բարդում էին նրա վրա։ Այդպես ավելի հեշտ էր կյանքի կոչել «Չորս ոտքը լավ է, քան երկուսը» գերհեղափոխական կարգախոսը։

Մեզ մոտ ահագին առաջ են գնացել։ Ամեն ինչի մեղավոր են համարում մութ և սև ուժերին։ Այսօր այդ մութ և սև ուժերն են՝ օլիգարխները (այս հարցում դեռ վերջնական չեն կողմնորոշվել, թե արդյոք նրանց համարել սեփականատե՞ր, թե՞ նախկին օլիգարխ) և «հեղափոխական ֆեյքերը»։ Ըստ իրավիճակի՝ մութ և սև ուժերի ցանկը կարող է փոխվել։

Սրան զուգահեռ բեմադրվում է «ժողովրդի դարդերով տապակվող ջղային ձյաձյայի» տրագիկոմեդիան։ Բայց դա նոու–հաու չէ։ Նմանատիպ բաներ այլ տեղերում էլ են բեմադրվում։ Այս ժանրում սուր մրցակցություն կա։ Բոլորն ուզում են ավելի կոշտ ու ավելի ժողովրդական երևալ։

Օրինակ՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը (լեզուս փաթ ընկավ) «պռադվինուտի» է այս գործում։ Մյուսները դեռ շատ բան ունեն սովորելու նրանից։ Նաև՝ բանաստեղծություն գրելու հարցում են Բերդիից հետ։

Հ.Գ.։ Մի հարց է բաց մնում։ Փաստորեն մարդն առավոտից–երեկո նստած ֆեյքերի գրառումների՞ն է հետևում։

Միայն ֆեյքը կարող է այդքան կարևորել ֆեյքերի աշխատանքը։ Կարգավիճակի փոփոխությունը, փաստորեն, չի փոխել հոգեվիճակը։

Ի դեպ, մարդու տեսք ստացած շուն Շարիկովը կատու բռնող էր աշխատում։ Սրտով էր զգում նրանց։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը