ԱԺ աշխատակազմի տեղեկատվական և վերլուծական վարչության պետը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Սիրելի՜ ընկերներ.
այսօր դիմում եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով ազատել ինձ ԱԺ աշխատակազմի տեղեկատվական և վերլուծական վարչության պետի պաշտոնից:
Պետական համակարգում աշխատանքային գործունեությունս սկսել եմ ՀՀ արդարադատության նախարարության առաջին կարգի մասնագետից, այնուհետև աշխատելով նաև ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ որպես օրենսդրության բաժնի պետ՝ հասնելով մինչև ԱԺ աշխատակազմի վարչության պետի պաշտոնի: Անկախ մի շարք առավելություններից, պետական համակարգում աշխատանքս մշտապես գերադասել եմ մասնավոր հատվածում աշխատանքից՝ փորձելով իմ մասնագիտական հմտությունների շրջանակում առավելագույն հնարավոր ներդրումն ունենալ գործառույթներիս պատշաճ իրականացման գործընթացում, ինչին միտված անցկացրել եմ անքուն գիշերներ: Պատիվ է գիտակցումը, որ անգամ մեկ եզրույթի ճշգրտմամբ հնարավորություն ես ունեցել օժանդակելու քո պետության իրավական համակարգի բարեփոխմանը: Պետական ծառայությունում աշխատանքը իմ՝ որպես անձի և մասնագետի կայացման էական ժամանակաշրջան էր:
Շնորհակալ եմ բոլորին, ում հետ պատիվ ունեցա աշխատելու՝ ղեկավարներիս, գործընկերներիս, իրապես հնարավորություն եմ ունեցել առնչվելու մեր երկրի մեծագույն մասնագետներին և ձեռք բերելու փորձառություն, որպիսին որևէ գրքից չէի կարող ստանալ:
Կարծում եմ, որ այս փուլում աշխատանքային գործունեությունս առավել արդյունավետ կշարունակեմ հասարակական սեկտորում: Այնպես որ՝ կհանդիպենք, իսկ նպատակս անփոփոխ է՝ ծառայել Հայաստանի Հանրապետությանը…:

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից