Քաղաքական

04.04.2019 11:35


Կառավարությունը Հանրային խորհրդի նախագահ նշանակեց Վազգեն Մանուկյանին

Կառավարությունը Հանրային խորհրդի նախագահ նշանակեց Վազգեն Մանուկյանին

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում որոշում կայացրեց Հանրային խորհրդի նախագահ նշանակել Վազգեն Մանուկյանին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին տեղի էր ունեցել Հանրային խորհրդի ձեւավորման ավարտական փուլի նիստը, որտեղ ընտրվել էին ՀԽ վերջին 15 անդամներին։

Նրանք են՝

1. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն, նախկինում Հանրային խորհրդի անդամ),

2. Վազգեն Յակուբյանը (Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ, IDeA հիմնադրամի Կենտրոնական խորհրդի անդամ)

3. Գաբրիել Ջեմբերջյանը (բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ),

4. Արմեն Էլբակյանը (ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար),

5. Սմբատ Լպուտյանը (շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, նախկինում ՀԽ անդամ)

6. Արսեն Ղազարյանը (Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ)

7. Էդուարդ Ղազարյանը (ֆիզիկոս, ֆիզմաթ․ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Կրթության եւ գիտության նախկին նախարար, նախկինում ՀԽ անդամ)

8. Արշակ Սադոյանը (քաղաքական, հասարակական գործիչ, 1990-2007 թթ․՝ ԱԺ պատգամավոր, նախկինում ՀԽ անդամ)

9. Արծրուն Պեպանյանը (հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան, մի շարք գրքերի հեղինակ, որտեղ ներկայացվում են Հայաստանի առջեւ ծառացած խորքային խնդիրները եւ դրանց լուծման ուղիները),

10. Մարատ Ատովմյանը (փաստաբան, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի համակարգող)

11. Հայրապետ Գալստյան (բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գլխավոր ուռուցքաբան),

12. Ռուզան Ղազարյանը (հասարակական գործունեություն մարզերում, միջազգային եւ տեղական կառույցների կողմից մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերի ղեկավար եւ խորհրդատու)

13. Անահիտ Բախշյանը (հասարակական, քաղաքական, գործիչ, ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երեւանի ավագանու նախկին անդամ, կրթության փորձագետ),

14. Հայկ Սարգսյանը (ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, նախկինում ՀԽ անդամ),

15. Վարդան Մարաշլյանը («Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր եւ տնօրեն, ՀՀ սփյուռքի նախակին փոխնախարար, տնտեսական գիտությունների թեկնածու):

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի նոր կազմի ձեւավորման գործընթացը մեկնարկել էր սեպտեմբերի 6-ին՝ ՀՀ վարչապետի ներկայացմամբ կառավարության նիստում Հանրային խորհրդի առաջին 15 անդամների հաստատմամբ (Վազգեն Մանուկյան, Անահիտ Աղոյան, Գագիկ Գինոսյան, Աշոտ Հակոբյան, Հովհաննես Հովհաննիսյան, Կառլոս Ղազարյան, Հարություն Մեսրոբյան, Հովիկ Մուսայելյան, Բաբկեն Պիպոյան, Յուրի Ջավադյան, Արկադի Տեր-Թադեւոսյան, Արմեն Տեր-Տաճատյան, Հրանտ Տեր-Աբրահամյան, Նարինե Թուխիկյան (պատգամավորական մանդատ ստանձնելու նպատակով դադարեցրել է ՀԽ անդամակցությունը), Վարդան Ազատյան (դադարեցրել է ՀԽ անդամակցությունը):

Այս խորագրի վերջին նյութերը