Քաղաքական

04.04.2019 18:30


Հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը երկարացնելու դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը (տեսանյութ)

Հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը երկարացնելու դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը:

Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է այսօրվա դատական նիստին: Այս մասին լրագրողներին հայտնել է վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանը:

***

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:

«Դատախազները ներկայացրեցին իրենց վերաքննիչ բողոքն ամբողջությամբ, և ես ներկայացրի իմ վերաքննիչ բողոքի մոտ 40%-ը: Դատախազությունը ներկայացրեց իր բողոքը, իսկ, թե իրավունք ունի այդպիսի բողոք ներկայացնել, թե ոչ, մեր առարկությունները կներկայացնենք վաղը։ Հավանաբար, վաղն էլ դատարանը դրա շուրջ քննարկում կկազմակերպի»,-լրագրողներին ասաց Քոչարյանի պաշտպան ասաց Ալումյանը:

Նիստը կշարունակվի ապրիլի 5-ին՝ ժամը 12։00-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը