Շիզոֆրենիայի էպիդեմիան Հայաստանում գնալով ավելի է խորանում
Ասում են՝ ոմն ՔՊ-ական պատգամավոր հայտարարել է, թե չի բացառում, որ Հայաստանում Ղազախստանի օրինակով մայրաքաղաքը վերանվանվի ազգի առաջնորդի անունով. պատկերացնում եք՝ Երևանը այսուհետ կոչվի, ասենք, Փաշինյանակերտ կամ Նիկոլավան...
Կարճ ասած՝ շիզոֆրենիայի էպիդեմիան Հայաստանում գնալով ավելի ու ավելի է խորանում: Ժամանակին անգամ սեփական երկրի նկատմամբ պաթոլոգիական ատելություն տածող հայ բոլշևիկները Երևանը իրենց վոժդերից որևէ մեկի անունով չհամարձակվեցին կոչել, բավարարվեցին Գյումրին ու մի քանի այլ քաղաքներ վերանվանելով, իսկ այ մեր նորօրյա այս երիտբոլշևիկներն իրենց մարազմով նրանց, փաստորեն, գերազանցում են արդեն:
Ի դեպ, Ղազախստանի մայրաքաղաք Աստանան, որը հիմա Նուր Սուլթան է կոչվում, ի տարբերություն Երևանի, չունի ոչ մի պատմականություն, ու ղազախ ժողովրդի ինքնաիդենտիֆիկացիայի առումով չունի այն կարևորությունը, ինչը որ ունի Երևանը հայ ժողովրդի համար, այնպես որ ղազախները իրենց կարող էին այդպիսի բան թույլ տալ, հատկապես եթե հաշվի առնենք, թե քաղաքակրթական որ մոդելին են պատկանում իրենք: Այդ քաղաքը Սովետական Միության կառուցած Ցելինոգրադ քաղաքն է, որը Նազարբաևը իսկապես դարձրեց ժամանակակից քաղաք, ու նրա ավանդը այդ քաղաքի բարգավաճման գործում իսկապես հսկայական է: Հետո ուշադրություն դարձրեք, որ չնայած Աստանան մայրաքաղաքն է, բայց Ղազախստանի գլխավոր քաղաքը, այնուամենայնիվ, Ալմաթին է, ու որքան էլ որ նրանք տոտալիտար երկիր լինեն, որքան էլ Նազարբաևը ավտոկրատ ղեկավար լիներ, միևնույնն է բացառվում է, որ Ալմաթին վերանվանվեր նրա անունով, քանի որ այդ քաղաքը, ի տարբերություն Աստանայի, պատմություն ունի:
Ինչևէ, մեծագույն ողբերգություն է, որ մեր այս ջահելներն իրենց վայրենությամբ քոչվորների սերունդներին անցել են արդեն, քանզի միայն բացարձակ վայրենու մտքով կարող է անցնել Երևանը իրենց կողմից պաշտվող ինչ-որ վոժդիկի անունով կոչելու հնարավորության մասին:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից