Կարծիք

04.04.2019 08:50


Անելիքի բացակայության պատճառով, քաղաքականության նպատակ կարող է դառնալ կոռուպցիան

Անելիքի բացակայության պատճառով, քաղաքականության նպատակ կարող է դառնալ կոռուպցիան

Մամուլն ու Ֆեյսբուքը ասում են, որ Նիկոլ Փաշինյանի թիմում սկսում են ինտրիգներն ու դրանց հաջորդող քաոսը։ Առանց «կեղծ լուրերի» էլ, նայելով ձերբակալությունների ու պաշտոնանկությունների ցանկին, կարելի նման հետևությունն անել։

Այս իրավիճակը սպասելի էր, քանի որ ոչ թիմը, ոչ էլ ղեկավարը չգիտեն՝ ինչ քաղաքական կուրս է անհրաժեշտ վարել և նույնիսկ հպարտանում են, որ «իզմերի» չեն հետևելու։ Մնացած պրոբլեմները՝ ընտրովի արդարադատությունը, կառուցվածքների բացակայությունը, ֆեյք ընդդիմությունը, մարտնչող անկոմպետենտությունը, և այլն, զուտ սրա հետևանքներ են։

Երբ անցնի վերտալյոտով ֆռֆռալու և զոնտիկ պահող ունենալու գյոռմամիշական էյֆորիան, ռեժիմը կանգնելու է խնդիրը ձևակերպելու պրոբլեմի առաջ։ Վտանգն այն է, որ անելիքի բացակայության պատճառով, քաղաքականության նպատակ կարող է դառնալ կոռուպցիան, որն այժմ «ձեռի հետի», օժանդակ նպատակի կարգավիճակում է։

Այս դեպքում անգամ դիկտատուրային անցնելը չի փրկի, քանի որ երբեք կոռուպցիան չի կարող լինել իշխանության հիմնական նպատակը։ Անգամ Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն իրենց դիկտատուրան ու կոռուպցիան ինքնանպատակ չեն անում։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը