Սամվել Մայրապետյանը Գերմանիայում 4–րդ անգամ է վիրահատվել
Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանը փետրվարի սկզբին Գերմանիայում չորրորդ վիրահատությունն է տարել: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Կարեն Բատիկյանը՝ նշելով, որ հայտնի չէ, թե երբ իր պաշտպանյալը կավարտի բուժման կուրսը և կվերադառնա Հայաստան։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հունվարի 24–ին բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպանի միջնորդությունը եւ թույլատրել գործարարին դուրս գալ երկրից։ Մայրապետյանի նկատմամբ ընտրված փախանման միջոցը փոխվել էր անձնական երաշխավորությամբ։
Գործարարի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ վեհափառ հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը: