Այսօր առավոտյան «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է ներկայացրել հաղորդում հանցագործության մասին՝ 1996 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև իր նկատմամբ առանձնակի դաժանությամբ բռնություն կիրառելու և իրեն խոշտանգելու մասին: Ա.Հարությունյանը հիշեցրեց, որ 1996-ին իրեն փաստացի առևանգել են, դուրս բերել քաղաքից, հրամանով 5-6 հոգով ենթարկել դաժան ծեծի, և անգամ լուսադեմին դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին թույլ չեն տվել իրեն բուժօգնություն ցուցաբերել կամ գոնե ցավազրկող ներարկել:
Ըստ «Ազգային համաձայնության» առաջնորդի՝ եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է արդարություն հաստատել ամենուր և ամեն գնով, նա պետք է բացահայտի նաև 1990-ականների դեպքերը, այլապես կստացվի, որ երկրում իրականացվում է ընտրողական արդարադատություն:
Միանալով Արամ Հարությունյանի պահանջին՝ ես ևս հրավիրում եմ Գլխավոր դատախազության և Հատուկ քննչական ծառայության ուշադրությունը 1996 թվականի կեղծված ընտրությունների, ինչպես նաև ՀՀՇ-ի աջակցությունը վայելող բանդաների արարքների վրա: Արդարադատությունը, պարոնա՛յք, չպետք է լինի ընտրովի կամ ըստ ճաշակի, որ ում սանրվածքը մեր դուրը չգա՝ կալանավորենք, ում օծանելիքը դուր գա՝ ազատենք, և այդպես շարունակ:
Օրենքը պետք է հավասար լինի բոլորի առաջ, ինչպես ժամանակին ԱԺ ամբիոնից աղաղակում էր Նիկոլ Փաշինյանը:
Միանում եմ Արամ Հարությունյանի պահանջին

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից