Հիմա մարդ ա խոսում, որին անվանում են 95-96 թվականի ընտրակեղծիքների պապա․ քաղաքագետ (տեսանյութ)
«Եթե մենք հիմա հետ ենք գնում ու քննարկում ենք, թե որ ընտրությունն ինչպես է անցել, պետք է սկսել 96-ի սեպտեմբերից, որովհետև հիմքը դրվել է այդ ժամանակ»,-մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։ Նրա խոսքով, այսպես շարունակվելու դեպքում տրամաբանությունը հուշում է, որ պետք է սկսել 1996 թվականից, սակայն այդ դեպքում էլ կարող են հայտնվել մադիկ, որ կասեն՝ իսկ ինչո՞ւ չսկսել, օրինակ, ՀԱԲ-ից: «Եթե մենք սկսենք ռևիզիա անել մեր ամբողջ 30 տարվա պատմությունը, ուրեմն կլինեն մարդիկ որ կասեն, թե ինչու չսկսենք սրանից: Բայց եթե ընտրություններն ենք նայում, 96-ին է դրվել կեղծիքների հիմքը։ Հետո՞ ինչ, որ մարդ չեն սպանել: Հետո՞ ինչ, որ Վազգեն Մանուկյանը չտարավ բախման: Էնպես, որ եթե ուզենք, շատ հետ կարող ենք գնալ,-ասաց քաղաքագետը՝ հավելելով,-Հիմա մարդ ա խոսում, որին անվանում են 95-96 թվականի ընտրակեղծիքների պապա»։
***
«Ամեն դեպքում, նամակի մեղադրանքի թիրախը Ռոբերտ Քոչարյանն է, բայց ամեն ինչ բավականին աննորմալ և ոչ պրոֆեսիոնալ ձևով է արվել, և հիմնական թիրախներից մեկը դառնում է Վազգեն Սարգսյանը, ում մասին Շիրխանյանը խոսում է որպես իր ընկեր»,-մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Վահան Շիրխանյանի նամակին։
«Վազգենի եղբայրներն իրենց համեստ են պահում և այնքան չեն խոսում Վազգենից, որքան նրա ընկերները՝ չակերտով ընկերները կամ առաց չակերտի։ Արամ Սարգսյանն ավելի կոշտ բնորոշում տվեց նմակի հեղինակին, քան նամակի թիրախին»,-ասաց Վիգեն Հակոբյանը։
Ըստ քաղաքագետի՝ Վահան Շիրխանյանը բավականին ոչ միանշանակ ֆիգուր է, որովհետև իր անունը միշտ կպված է լինում ինչ-որ ինտրիգների հետ, ու զարմանալի կերպով՝ 90-ական թվականներից մինչև վերջերս։
Վիգեն Հակոբյանը նշում է, որ հոկտեմբերի 27-ից հետո վեց ամիս ամբողջ իշխանությունը մյուս թևին էր պատկանում, որը Ռոբերտ Քոչարյանի մասով ոչինչ չգտավ, բայց մինչև հիմա մեղադրում է։
«Այն մարդիկ, որոնք եղել են լրատվական, քաղաքական դաշտում, հոկտեմբերի 27-ի մասով իրենց համար նոր բան չկա»,-ամփոփեց քաղաքագետը։

Աղբյուրը՝ yerevan.today