Լրահոս

03.04.2019 14:43


Թրաֆիքինգի մեջ մեղադրվող 73-ամյա Սիրվարդը հայտնաբերվել է

Թրաֆիքինգի մեջ մեղադրվող 73-ամյա Սիրվարդը հայտնաբերվել է

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ապրիլի 2-ին՝ ժամը 06.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ստամբուլ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 73-ամյա Սիլվարդ Զ.-ին, որը 2007թ. մայիսի 25-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Այս խորագրի վերջին նյութերը