Մեծ շուքով հայտարարվեց, որ այս տարվա բյուջեն կգերակատարվի 40 միլիարդ դրամով։
Մի կողմ թողնենք այն հարցը, որ բյուջեն ոչ թե նպատակ է, այլ միջոց, և բացի այդ՝ եթե կառավարությունն անարդյունավետ է ու ոչ կոմպետենտ (իսկ այն այդպիսին է), ապա շատ ավելի վատ է, երբ այդ մարմինն ավելի շատ գումարներ տնօրինելու հնարավորություն է ստանում։
Ինչ մնում է 40 միլիարդով ավելի փող հավաքելու կանխատեսմանը, ապա հարց է առաջանում, թե դա ինչի՞ և ո՞ւմ հաշվին է լինելու՝
–ուղղակի՞, թե՞ անուղղակի հարկերի, –տնտեսական աճի՞, թե՞ հարկային վարչարարության, –հաշվանցումային ու հաշվապահական աճպարարությա՞ն, թե՞ այլ եղանակով, –բիզնես դաշտի բարելավմա՞ն, թե՞ դրամի արժեզրկման։
Սա հարցերի ոչ ամբողջական ցանկն է «40 միլիարդ դրամ» քարոզչական նյութի թեմայով։
Ասք 40 միլիարդի մասին
Մեծ շուքով հայտարարվեց, որ այս տարվա բյուջեն կգերակատարվի 40 միլիարդ դրամով։
Մի կողմ թողնենք այն հարցը, որ բյուջեն ոչ թե նպատակ է, այլ միջոց, և բացի այդ՝ եթե կառավարությունն անարդյունավետ է ու ոչ կոմպետենտ (իսկ այն այդպիսին է), ապա շատ ավելի վատ է, երբ այդ մարմինն ավելի շատ գումարներ տնօրինելու հնարավորություն է ստանում։
Ինչ մնում է 40 միլիարդով ավելի փող հավաքելու կանխատեսմանը, ապա հարց է առաջանում, թե դա ինչի՞ և ո՞ւմ հաշվին է լինելու՝
–ուղղակի՞, թե՞ անուղղակի հարկերի,
–տնտեսական աճի՞, թե՞ հարկային վարչարարության,
–հաշվանցումային ու հաշվապահական աճպարարությա՞ն, թե՞ այլ եղանակով,
–բիզնես դաշտի բարելավմա՞ն, թե՞ դրամի արժեզրկման։
Սա հարցերի ոչ ամբողջական ցանկն է «40 միլիարդ դրամ» քարոզչական նյութի թեմայով։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից