Կարծիք

03.04.2019 13:10


Ինչո՞ւ բազմաթիվ հանցագործությունների համար պատասխան չեն տալիս նախկին ՀՀՇ-ական պարագլուխները

Ինչո՞ւ բազմաթիվ հանցագործությունների համար պատասխան չեն տալիս նախկին ՀՀՇ-ական պարագլուխները

Ինձ երբեմն թվում է, թե գործող իշխանությունները ցելա են գցում, կամ էլ թե՝ լոտոյի ապարատ են պտտացնում, որ իմանան՝ ում կալանավորեն, ում՝ ազատ արձակեն:

Քուչայի տրամաբանությամբ իշխանության եկան, հասկանալի է, որ քուչայի տրամաբանությամբ էլ պիտի արդարադատություն իրականացնեն:
Բայց չէ՞ որ ինքը՝ վարչապետն էր անդադար բարձրաձայնում, որ օրենքի առաջ պետք է բոլորը լինեն հավասար, որ արտոնյալներ չպետք է լինեն, և այլն, և այլն:

Ինչո՞ւ 2000-ականների, 2010-ականների բացերն ու թերությունները նկատում եք, մի բան էլ ձեր կողմից եք ավելացնում, իսկ 1990-ականներինը՝ ոչ: Ինչո՞ւ բազմաթիվ հանցագործությունների համար պատասխան չեն տալիս նախկին ՀՀՇ-ական պարագլուխները:

Ունե՞ք այդ հարցի պատասխանը:

Հ.Գ. Այսօր «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ներկայացրեց հաղորդում հանցագործության մասին՝ 1996 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև իր նկատմամբ առանձնակի դաժանությամբ բռնություն կիրառելու և իրեն խոշտանգելու մասին:

Սպասենք արձագանքի: Հենց այդ արձագանքն է, որը լակմուսի թղթի պես ցույց կտա՝ կա՞ արդյոք Հայստանում արդարադատություն, թե ոչ:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը