Լրահոս

03.04.2019 12:31


Թունավորում Շիրակի մարզում. կինը մահացել է, որդին ու թոռները հիվանդանոցում են

Թունավորում Շիրակի մարզում. կինը մահացել է, որդին ու թոռները հիվանդանոցում են

Շիրակի մարզի Բենիամին գյուղում գազի արտահոսքի հետևանքով մահացել է 1938 թվականին ծնված Վարսիկ Շիրինյանը,իսկ որդին ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց:

Ըստ «Այսօր» լրատվականի տեղեկությունների՝ 1938 թվականին ծնված Վարսիկ Շիրինյանը շմոլ գազից թունավորվելու հետևանքով մահացել է, նրա որդին՝ 1972 թվականին ծնված Ց. Շ.-ը, տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ, իսկ թոռները` Մ. և Մ. Մանուկյանները ծնված 2009 և 2010 թթ, տեղափոխվել են Գյումրու «Մոր ու մանկան» ավստրիական հիվանդանոց:

Ըստ նախնական տեղեկությունների, Ցոլակ Շիրինյանի վիճակը գնահատվում է ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Աղբյուրը՝ tsayg.am

Այս խորագրի վերջին նյութերը