Մեր վիճակագրական ծառայությունը վերջին մեկ ամսվա ընթացքում հասցրեց երկու անգամ անվանափոխվել: Սկզբում ԱՎԾ-ն դարձավ ԱՎԿ` Ազգային վիճակագրական կոմիտե: Իսկ այս շաբաթ ԱՎԿ-ն վերանվանվեց ՀՀ ՎԿ: Սա՝ որպես տեղեկատվություն: Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներով հետաքրքրվողների համար որևէ բացատրություն չտրվեց: Երևի կարևոր չէր: Իշխանությունները միշտ էլ բոլորիցս ավելի լավ գիտեն, թե ճիշտը որն է:
Վիճակագրության թեման, որին առաջարկելու եմ ծանոթանալ, ինչ–որ իմաստով սահմռկեցուցիչ է: Տարիներ շարունակ հետևել եմ այս տվյալներին, սակայն երբեք հրապարակային որևէ վերլուծություն-քննարկում չեմ հանդիպել: Հավանաբար, պատճառը բուն թեման է:
«Հայաստանի վիճակագրական տարեգիրք. 2018-ի» միջազգային համեմատությունների բաժնում ժողովրդագրական հետևյալ տվյալ-համեմատությունը կա` «Մանկամահացության գործակիցները»: Այստեղ ներկայացնում են մինչև մեկ տարեկան մահացած երեխաների թվաքանակը (1 000 ծնվածի հաշվարկով): Միջազգային համեմատությունների բաժնում մեր վիճակագիրները դա ներկայացնում են երեք խմբի տվյալների հետ: Առաջին խմբում ԱՊՀ երկրների տվյալներն են: Երկրորդում՝ Բալթյան երկրներինը (այս հատվածում մերձբալթյան խորհրդային երեք հանրապետությունների տվյալներն են): Երրորդում, առանց որոշակի դասակարգման, տարբեր երկրների տվյալներ են: Մանկամահացության գործակիցը ԱՊՀ երկրներում չափազանց տարբեր է: Ամենացածրը Բելառուսում է` 3.2, ապա Ռուսաստանի Դաշնությունում` 5.5, և Ուկրաինայում` 7.7:
Մանկամահացությունն աշխարհի՝ քիչ թե շատ զարգացած առողջապահական համակարգ ունեցող երկրների համեմատ՝ չափազանց բարձր է Միջին Ասիայի երկրներում (Թուրքմենստան՝ 44, Ուզբեկստան՝ 43): Մեր տարածաշրջանի երկրների հետ համեմատած՝ Հայաստանը որոշակիորեն բարվոք ցուցանիշ ունի: Մանկամահացության գործակիցը Ադրբեջանում 11 է, Վրաստանում՝ 10: Հայաստանում 2015թ. հետո այն նվազել է: Վերջին պաշտոնական թիվը 2017-ինն է` 8.2:
«Կարելի՞ է սա համարել բավարար ցուցանիշ» հարցին պիտի որ պատասխանեն առաջին հերթին առողջապահության ոլորտի կառավարիչ-մասնագետները, ապա` վիճակագիրները: Մյուսներս պարզապես կարող ենք մեր տվյալները համեմատել այլ երկրների ցուցանիշների հետ:
Տեսեք՝ ինչ տարբեր վիճակ է Բալթյան երկրներում: Էստոնիայի մանկամահացության գործակիցը 2.4 է, Լատվիայինն ու Լիտվայինը՝ համապատասխանաբար 4.1 և 4,5: Ինչո՞ւ են այս ցուցանիշներն այդքան տարբերվում մեր երկրում արձանագրվածից: Ի վերջո, տարիներ շարունակ մենք հպարտացել ու գոհացել ենք մեր առողջապահության համակարգով ու բժիշկների մասնագիտական որակով:
«Այլ երկրների» հետ համեմատության բաժնում կարելի է նկատել, որ մանկամահացության ցուցանիշը սերտորեն կապված է երկրի տնտեսության մակարդակի հետ: Բայց դա միակ վճռորոշ գործոնը չէ: Այսպես, մանկամահացության ամենացածր գործակից ունեն Ֆինլանդիան և Ճապոնիան: Այս երկրներում մինչև մեկ տարեկանը լրանալը ծնված 1 000 երեխայից 2-ն է մահանում: Արևմտյան ամենահարուստ և ամենաբարեկեցիկ երկրի համբավ ունեցող ԱՄՆ-ում այս գործակիցը կրկնակիից ավելի է` 5.6: Մանկամահացության ցածր գործակից ունեցող եվրոպական երկրներն են Շվեդիան (2.5), Չեխիան (2.7), Ավստրիան:
Զուտ տնտեսական բարեկեցությունը հարկավ ամենավճռորոշը չէ այս հարցում: Տեսեք, Հունգարիայի պարագայում այս ցուցանիշն ավելի դրական է, քան Միացյալ Թագավորության (3.6-ը 3.9-ի դիմաց): Նման օրինակները կարող են հուշել, որ այստեղ պատճառները, հավանաբար, առողջապահության կազմակերպման համակարգ-ոլորտում պետք է փնտրել: Այլապես հնարավոր չի լինի համեմատել ու բացատրել Լեհաստանի (4.0), Բուլղարիայի (6.4) և Ռումինիայի (7.1) գործակիցները: Չեմ հիշում այս թեմայի որևէ գիտական քննարկում: Փոխարենը՝ հիմա բոլորը խոսում են ՀՀ գլխավոր մանկաբարձի անվան հետ կապված կոռուպցիոն դեպքի մասին: Գուցե ժամանակն է, որ կոռուպցիայով իրավապահնե՞րը զբաղվեն, իսկ առողջապահության ոլորտի խնդիրները դառնան ոլորտի կառավարիչների շահագրգիռ քննարկումների թեմա:
Ժողովրդագրության ամենատխուր թեման

Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org