Լրահոս

03.04.2019 08:24


Երևանում 37–ամյա վարորդը KIA-ով մխրճվել է բնակելի տան մեջ. կան վիրավորներ

Երևանում 37–ամյա վարորդը KIA-ով մխրճվել է բնակելի տան մեջ. կան վիրավորներ

Ապրիլի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00- սահմաններում 37-ամյա Վահե Մարտիրոսյանը իր վարած KIA մակնիշի 01 AM 044 համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյան 9 փողոցում մխրճվել է թիվ 17 տան մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով տան ահագին հատված փլուզվել է, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում անհրաժեշտ օգնություն ցուցաբերեց տանը գտնվող երեխաներին, որից հետո 5 հոգի տեղափոխվեցին հիվանդանոց:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան): Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները: Տան պատը, առաստաղը ամբողջովին դարձել են ոչ պիտանի, իսկ տանը այդ հատվածում երեխաները խաղալիս են եղել, երբ վարորդը KIA-ով մխրճվել է տան մեջ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը