Կարծիք

02.04.2019 22:15


Մանկամահացության գործակիցը ԱՊՀ երկրներում չափազանց տարբեր է

Մանկամահացության գործակիցը ԱՊՀ երկրներում չափազանց տարբեր է

Տարիներ շարունակ հետևել եմ այս տվյալներին, սակայն երբեք հրապարակային որևէ վերլուծություն-քննարկում չեմ հանդիպել: Հավանաբար պատճառը բուն թեման է:

«Հայաստանի վիճակագրական տարեգրքերում» միշտ հրապարակվում է «Մանկամահացության գործակիցը»: Ներկայացնում է մինչև մեկ տարեկան մահացած երեխաների թվաքանակը (1 000 ծնվածի հաշվարկով):

Մեր տարածաշրջանի երկրների հետ համեմատած Հայաստանը որոշակիորեն բարվոք ցուցանիշ ունի: Մանկամահացության գործակիցը Ադրբեջանում 11 է, Վրաստանում 10: Հայաստանում 2015թ հետո այն նվազել է: Վերջին պաշտոնական թիվը 2017-ինն է` 8.2:

«Կարելի՞ է սա համարել բավարար»,-հարցին պիտի, որ պատասխանեն առաջին հերթին առողջապահության ոլորտի կառավարիչ-մասնագետները, ապա` վիճակագիրները:

Ասենք, որ մանկամահացության գործակիցը ԱՊՀ երկրներում չափազանց տարբեր է: Ամենացածրը Բելառուսում է` 3.2: Ապա Ռուսաստանի Դաշնությունում` 5.5 և Ուկրաինայում` 7.7: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ ենք զիջում այս ցուցանիշով՝ ի վերջո առողջապահական նույն համակարգերն ունենք։

Ավելի մանրամասն թեման կներկայացնեմ http://politeconomy.org/ կայքում հրապարակվելիք հոդվածում։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը