Լրահոս

02.04.2019 17:17


Ռոստովում վթարի հետևանքով հայ է տուժել

Ռոստովում վթարի հետևանքով հայ է տուժել

Ապրիլի 1-ին, ժամը 19:50-ի սահմաններում Ռոստովի մարզի Ակսայսկի շրջանի Մ-4 Դոն ավտոճանապարհի 1037-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` «Chevrolet Cruze» մակնիշի և «Mercedes Sprinter 311 CDI» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ:

«Mercedes Sprinter» միկրոավտոբուսում եղել է ազգությամբ հայ 15 ուղևոր:

Պատահարի արդյուքնում հայերից վնասվել է միայն մեկը` քթի հատվածում, տեղում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն: Ուղևորների հոսպիտալացման կարիք չի եղել:

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ

Ալինա Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը