Քաղաքական

02.04.2019 15:45


Սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև. Ալիև

Սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև. Ալիև

Վիեննայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ հանդիպումը ևս մեկ անգամ հաստատեց բանակցությունների ձևաչափը․ դրանք տեղի են ունենալու Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ երկուշաբթի՝ Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության հատուկ ուժերի զորամիավորում կատարած այցի ընթացքում։ Այս մասին հայտնում է Interfax գործակալությունը։ «Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած վերջին հանդիպումը կարևոր էր, այդ թվում՝ բանակցությունների գործող ձևաչափի հաստատման տեսանկյունից»,-նշել է Ալիևը։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանը խոչընդոտել է Հայաստանի նոր կառավարության՝ բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու փորձը։ «Փորձում էին փոխել բանակցությունների ձևաչափը, բայց Ադրբեջանի միանշանակ դիրքորոշումը կանխեց դա»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ «Սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հայաստանն օկուպացրել է մեր տարածքները, և այդ օկուպացված տարածքներում զինծառայողների 80%-ը Հայաստանի քաղաքացիներ են։ Այդ իսկ պատճառով՝ բանակցությունները պետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացվեն»,-ասել է Ադրբեջանի նախագահը։ Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Հայաստանի հետ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է նրա միայն առաջին փուլը։

Աղբյուրը՝ factor.am

Այս խորագրի վերջին նյութերը