Նազենին ընդամենը գործիք է, որը փորձում է կատարել հրահանգներ
Մի բան ասեմ, էլի։ Կատարյալ միամտություն է մտածելը, թե Նազենի Ղարիբյանը ինքն իրենով է «հագել» Օրբելյանին։ Այդպես կարող է մտածել միմիայն նա, ով ոչ Նիկոլին է ճանաչում, ոչ էլ ներկայումս Հայաստանում ձևավորված իշխանական մոդելին է ծանոթ։ Նազենին ընդամենը գործիք է, որը փորձում է կատարել այն հրահանգները, որոնք իրեն իջեցրել են նրանք, ում շնորհիվ ինքը խիստ պատահաբար հայտնվել է իշխանության վերին բուրգում։ Դա էլ այն գինն է, որը հիմա ինքը վճարում է ու դեռ վճարելու է։
Ընդ որում, նույն կերպ Նիկոլենք Ռեստարտի ջահելներին քսի էին տվել ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանի վրա, ու սկզբնական շրջանում իրենք չէին ուզում երևալ՝ ամեն ինչ փորձելով ներկայացնել որպես ռեկտոր-ուսանողների վեճ։ Բայց երբ Ռեստարտի ջահելները չկարողացան կատարել իրենց վրա դրված առաջադրանքը, Նիկոլը ստիպված էր բացահայտորեն հայտարարել, որ դա իրենց քաղաքական որոշումն է։ Ու այդ պարագայում ակնհայտ դարձավ, որ Արամ Սիմանյանի դեմ իշխանափոխությունից հետո իրականացվող բոլոր ակցիաներն ու ճնշումները, ընդհուպ՝ քրեական հետապնդման փորձերը, կրում են զուտ քաղաքական բովանդակություն։ Ընդ որում, միամտություն է նաև կարծելը, թե Ռեստարտի ջահելները խիստ ինքնագլուխ էին հարձակվել նաև ակտիվիստ Նարեկ Մալյանի վրա։ Եթե դա լիներ զուտ ինքնագլուխ ակցիա, այլ ոչ թե իրականացված ցուցում, ապա իրենց առաջադրված մեղադրանքի պարագայում ոչ թե իրենց նկատմամբ կընտրվեր տնավարի խափանման միջոց, այլ հիմա իրենք Նուբարաշենի մեկուսարանում սաղ թայֆով սուխարիկ կրծելու գործի վրա կլինեին ու բավականին երկար ժամկետով։ Հայաստանում իշխանափոխությունից հետո ձևավորվել է միապետություն, այլ հարց, որ դրա անճոռնի տեսակը․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից