Արտակարգ դեպք Գեղարքունիքում. կապկպել են թոշակառու կնոջը և կողոպտել
Արտակարգ դեպք է այսօր գրանցվել Գեղարքունիքի մարզում։ Sputnik Արմենիայի տվյալներով`դիմակավորված անձինք կպչուն ժապավենով կապել են 71-ամյա կնոջ բերան ու ոտքերը և թալանել։
Դեպքը գրանցվել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում նախորդ գիշեր։
Կայքի տեղեկություններով՝ դիմակավորված երկու տղամարդ թակել են տան դուռը, 71-ամյա կինը բացել է այն, ինչից հետո էլ տեղի է ունեցել կողոպուտը: Ներս գալով` նրանք կպչուն ժապավենով կապել թոշակառու կնոջ ձեռքերն ու բերանը և գողացել են տան ոսկեղենն ու փողը:
Այդ պահին կինը տանը մենակ է եղել: Դեպքից մի քանի ժամ անց հարազատները եկել են ու տատիկին գտել կապկպված վիճակում: