Հնչել է կրակոց, անհատ ձեռներեցը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ձեռքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Ավետիս Բարսեղյանն է, ով վնասվածքը ստացել է Շահումյան 6-րդ փողոցում։ Մինչ բժիշկերը բժշկական օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ Շահումյան 6-րդ փողոցի թիվ 7 տան մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Բարսեղյանի և նույն փողոցի բնակիչ՝ 49-ամյա Արթուր Ավագյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած թմբուկավոր տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակոց է արձակել, ինչի հետևանքով էլ Ա. Բարսեղյանը հրազենային վնասվածք է ստացել։
Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Ավագյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ա. Ավագյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Բարսեղյանն անհատ ձեռներեց է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։