Կարծիք

02.04.2019 15:35


Պաղետինա-իսրայելական հակամարտության մասին

Պաղետինա-իսրայելական հակամարտության մասին

Իսրայելը պաշտոնապես հայտարարում է, որ ունի 8,68 միլիոն բնակչություն, որից 75,4 %-ը հրեաներ են, 20,6 %-ը` պաղեստինցիներ, 4 %-ը` այլ ազգեր: Սակայն իրականում Իսրայելի բնակչությունը 12,4 միլիոն է, որոնցից ավելի քան 3,7 միլիոնը ուղղակի զրկված են քաղաքացիությունից: Դրանք այն պաղեստինցիներն են, որոնք գտնվում են, այսպես կոչված, պաղեստինյան ադմինիստրացիայի իրավասության ներքո:

Պաղեստինյան ադմինիստրացիայի կողմից նրանց, իհարկե, բաժանվել են անձնագրեր, սական այդ անձնագրերը իրական քաղաքացիական իրավունքներով օժտել այդ մարդկանց չեն կարող, որովհետև պաղեստինյան պետությունը փաստացի գոյություն չունի և ամբողջությամբ բռնազավթված է Իսրայելի կողմից: Մարդիկ իրենց հողի վրա զրկված են քաղաքացիությունից: Դա աննախադեպ վիճակ է, որը վկայում է այդ մարդկանց սեփական երկրում քաղաքացիություն ունենալու հիմնարար իրավունքի կոպիտ ոտնահարման մասին:

Իսրայելցիները պաղեստինյան պետության տարածքը նախ հայտարարեցին ինքնավարություն Իսրայելի կազմում, հետո դրա տարածքների մեծ մասի վրա արգելեցին պաղեստինյան վարչակազմի՝ առանց այն էլ խիստ սահմանափակ իրավասությունը, այնուհետև սկսեցին այդ տարածքներում հրեական բնակավայրեր կառուցել ու բնակեցնել դրանք հիմնականում ֆանատիկոս կրոնամոլ հրեաներով (ի դեպ, հրեաների պարագայում ազգայնականությունն ու կրոնական էքստրեմիզմը նույն բաներն են):

Նրանք կարծում էին, որ այդպիսով պաղեստինյան տարածքներում հօգուտ իրենց կկարողանան դեմոգրաֆիկ խնդիր լուծել, սակայն հասկացան, որ դա անհնար է, որովհետև պաղեստինցիները արագ են բազմանում և իրենց հողերից քիչ են արտագաղթում:

Ուրեմն ի՞նչ հանգուցալուծում պետք է ունենա պաղեստինա-իսրայելյան հակամարտությունը: Կա խնդրի լուծման 3 տարբերակ։ Առաջինն այն է, որ բոլոր պաղեստինցիներին տրվի Իսրայելի քաղաքացիություն, և Իսրայելը դառնա երկու ազգային համայնք ունեցող երկիր: Պաղեստինցիների մեծամասնությունը սկզբունքորեն դեմ չէ դրան, սակայն հրեաները դեմ են, քանի որ նրանք Իսրայել պետությունը դիտարկում են որպես բացառապես հրեական պետություն, և երկրորդ՝ չտեսնված հասկանում են, որ այդ դեպքում շատ կարճ ժամանակահատված հետո իրենք այդ երկհամայնք պետության մեջ փոքրամասնություն են դառնալու, ու, վերջիվերջո, այդ պետությունը կդառնա հերթական արաբական երկիրը՝ ինչ-որ փոքր հրեական համայնքով:

Կա նաև խնդրի լուծման երկրորդ տարբերակը, որն առաջարկվում է աշխարհի առաջադեմ երկրների կողմից, սակայն Իսրայելը նորից մերժում է դա. խոսքը վերաբերում է Իսրայելի կողմից Պաղեստինի անկախության ճանաչմանը, որի դեպքում վերջապես կհաստատվի խաղաղություն, և որի դեպքում տարածաշրջանի բոլոր մահմեդական երկրները կպարտավորվեն ճանաչել Իսրայել պետությունն ու կառուցել այդ պետության հետ բարիդրացիական հարաբերություններ:

Բայց իսրայելցինեը, ըստ երևույթին, խնդրի լուծման երրորդ տարբերակին են հակված. դա պաղեստինցիներին ամբողջությամբ հայրենազրկելու տարբերակն է, որը Իսրայել պետության ստեղծման հենց առաջին օրից փաստացի իրագործվում է: Կկարողանա՞ն իսրայելցիները հասցնել դա իր տրամաբանական ավարտին, թե՞ ոչ, ահա սա է հիմնական խնդիրը այսօրվա դրությամբ:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը