Լրահոս

02.04.2019 13:40


«Եռաբլուրում» կոտրել են Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենայի ապակին ու թալանել այն (լուսանկար)

«Եռաբլուրում» կոտրել են Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենայի ապակին ու թալանել այն (լուսանկար)

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ ապրիլի 2-ին, անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանում է ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հարազատներին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ անհայտ անձինք երկու ավտոմեքենայի կողային ապակիները կոտրելու միջոցով հափշտակել են խոշոր գումար եւ թանկարժեք գույք: Մասնավորապես, Արմենակ Ուրֆանյանի հարազատներին պատկանող մեքենայից հափշտակել են խոշոր չափի գումար:

Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ «Եռաբլուր» էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ այդ ընթացքում «Եռաբլուրում» ուժեղացված հսկողություն էին իրականացնում ոստիկանները:

Իրավապահները թույլ չեն տվել պանթեոնի վերեւի հատվածում կայանել ավտոմեքենաները, ուստի մարդիկ ստիպված են եղել ոստիկանների ուղղորդմամբ մեքենաները կայանել նրանց նշված վայրում, իսկ երբ վերադարձել են, հայտնաբերել են ավտոմեքենաները թալանված:

Նշենք, որ երկրորդ ավտոմեքենան եղել է NEWS.am-ի թղթակիցներից մեկինը, որից գողացել են դրամապանակ եւ համակարգիչ:

Տուժածները դիմել են իրավապահներին:

Այս խորագրի վերջին նյութերը