Լրահոս

02.04.2019 13:11


Ջաբրայիլում զոհված զինվորի մայրը Եռաբլուր էր եկել՝ որդու մեդալները վարչապետին վերադարձնելու

Ջաբրայիլում զոհված զինվորի մայրը Եռաբլուր էր եկել՝ որդու մեդալները վարչապետին վերադարձնելու

Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է երեք տարի, եւ պետական իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ, այսօր Եռաբլուրում էին՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին: Վարչապետը դեռ նոր էր հեռացել Եռաբլուրից, մի սեւազգեստ կին արցունքն աչքերին եկավ ու ափսոսանք հայտնեց, որ չհասցրեց հանդիպել վարչապետին: Նա ասաց, որ եկել էր՝ զոհված որդու մեդալները, պատվոգրերը հետ հանձնելու: Ինչպես պարզվեց՝ Ջաբրայիլում զոհված Ռուբեն Ալեքսանյանի մայրն էր՝ Լուսյա Ալեքսանյանը:

lusia-aleksanian-2

Կինը սոցիալական խնդիրներ ուներ ու նրա խոսքով՝ ո՛չ նախկին իշխանությունները, ո՛չ ներկաները խնդրին լուծում չեն տալիս, ՊՆ-ն մերժում է. «Ասում են՝ դե, գիտեք, տիկին Ալեքսանյան, մեր ՊՆ բյուջեն էդքան գումար չունի: Գոնե օգնեն, ես կարողանամ մի հարց լուծել: Մեդալները հետ եմ բերել, դրանցով պիտի ես հպարտանայի, իմ տղան չկա, բայց եթե մենք էսքան անտեսված ենք, պիտի հայտնվենք փողոցում, եթե փողոցում հայտնվեմ, Հայաստանում չեմ ապրի, էլ իմաստ չունի Հայաստանում ապրելը»:

Մանրամասները՝ aravot.am

Այս խորագրի վերջին նյութերը