Քաղաքական

02.04.2019 11:28

«Կապիտուլյացիա կարող է տեղի ունենալ ևս մեկ պատերազմի արդյունքում». Ալեքսանդր Խրամչիխին

«Կապիտուլյացիա կարող է տեղի ունենալ ևս մեկ պատերազմի արդյունքում». Ալեքսանդր Խրամչիխին

«Եթե հռետորաբանությունն այդքան սրվել է, իսկ այս որակումները նշանակում են, որ սրվել է, նշանակում է և ակնհայտ է, որ Վիեննայում որևէ հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն պայմանավորվել, ինչը ես բնական եմ համարում: Ես բազմիցս պնդել եմ, թե չեմ հասկանում` ինչի շուրջ կարող են պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները՝ հաշվի առնելով նրանց լիովին իրարամերժ դիրքորոշումները հակամարտության կարգավորման գործընթացի, կոմպրոմիսների վերաբերյալ: Ես որևէ լուրջ ակնկալիք չունեի տեղի ունեցած հանդիպումից, թեև շատ էր քննարկվում այդ հանդիպման հարցը:

Բայց դրա դրական արդյունքների համար հիմքեր չկային, դա տեսանելի էր նաև հայտարարություններից: Ինչպես երևում է, հերթական անգամ նրանք չեն պայմանավորվել, որի հետևանքով հայկական կողմի հռետորաբանությունն է փոխվել»,-այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հայտարարություններին:

Նա կարծիք է հայտնել, որ առանց պատերազմ՝ հնարավոր չէ այս հակամարտությունը կարգավորել: «Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է դրանից խուսափել»,-ասել է նա՝ հավելելով, թե միայն դժվարանում է ասել՝ երբ կլինի պատերազմը:

«Եթե կողմերի դիրքորոշումներն իրարամերժ են, իսկ դրանք իրարամերժ են, ինչպե՞ս կարող է լինել կոմպրոմիս, որն անհրաժեշտ է այս հակամարտությունը կարգավորելու համար: Այստեղ կարող է լինել միայն կողմերից մեկի անխոս կապիտուլյացիա, իսկ ես չգիտեմ, թե որ կողմը և ինչու պետք է կապիտուլյացվի առանց պատերազմի, կապիտուլյացիա կարող է տեղի ունենալ ևս մեկ պատերազմի արդյունքում»,-ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։