Ապրիլի 1-ին առանձակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա 1-ին շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան խոհանոցում հայտնաբերել են տանտիրուհու՝ 49-ամյա Ն. Մ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մի քանի հետքեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ նշված սպանությունը կատարել է սպանվածի որդին՝ 25-ամյա Հակոբ Խանամիրյանը:
Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը:
Որդին դանակի մի քանի հարվածներով սպանել է մորը

Մանրամասները՝ shamshyan.com-ում։