Կարծիք

02.04.2019 08:46


Կարծում եք՝ երբևէ խնդիր կդրվի՞ հասնել ու անցնել

Կարծում եք՝ երբևէ խնդիր կդրվի՞ հասնել ու անցնել

Շարունակենք միասին ընթերցել «Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2018»-ի «Միջազգային համեմատություններ» բաժինը։ Այստեղ Հայաստանում վճարվող միջին աշխատավարձը համեմատված է ԱՊՀ անդամ երկրների հետ (Թուրքմենստանը ներառված չէ)։

2017-ին Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 368 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Մենք առաջ էինք Տաջիկստանից (134 դոլար), Ղրղզստանից (228 դոլար), Ադրբեջանից (307 դոլար), Մոլդովայից (308 դոլար)։ Բայց, միաժամանակ, մենք միջին աշխատավարձի չափով զիջում ենք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին (բացառությամբ՝ Ղրղզստանի)։

Եվրասիական միության հետ տնտեսական կապերը քննարկելիս հիշենք, որ Բելառուսում միջին աշխատավարձը 426 դոլար է, Ղազախստանում՝ 463, իսկ Ռուսաստանում՝ 671։ Կարծում եք՝ երբևէ խնդիր կդրվի՞ հասնել ու անցնել․․․

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը