Լրահոս

02.04.2019 08:28


Մահացել է օրերս Մասիսում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա երեխան

Մահացել է օրերս Մասիսում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա երեխան

Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոնում մահացել է օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա երեխան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Դժբախտաբար, բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը»,-գրել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 23-ին ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ Մասիսի կայարանում ավտոմեքենա է այրվում և ներսում կարծես մարդ կա: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նույն օրը, ժամը 21:50-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում, այրվել է Մասիս քաղաքի Մասիս կայարանի Գործարանային փողոցում կայանված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի բնակիչ, մշտական բնակության վայր չունեցող, 28-ամյա Վրեժ Ղազարյանին պատկանող RAF մակնիշի ավտոմեքենան: Հրդեհի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող 12-ամյա Ն. Մ.-ն «մարմնի մակերեսի 45 տոկոս, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել էր Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից երեխային տեղափոխել էին Երևանի այրվածքաբանական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը