Քաղաքական

01.04.2019 20:55

Ես դիմում չեմ գրել. hեռացում՝ կառավարությունից

Ես դիմում չեմ գրել. hեռացում՝ կառավարությունից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայկ Այվազյանն ազատվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝

Հայկ Այվազյանին ազատել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արթուր Ասոյանը նշանակվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար։

Հայկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է, որ ազատման դիմում չի գրել. «Հարգելիներս F.A.Q անենք մի քիչ, մանրամասն՝ ոչ այս պահին։ Սա առաջնահերթություն չէ ինձ համար այս պահին։

1. Դիմում չեմ գրել,

2.Ինձ ազատել են,

3. Պատճառներին տեղյակ չեմ, կարող եմ միայն ենթադրություններ անել։

Այս պահին խնդրում եմ չզանգահարել. գոնե մի օր։

Պայքար, պայքար մինչև վերջ»,–նշել է նա։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։