«Դատավորի վերցրած գումարը ոչ թե կաշառք է եղել, այլ իր պարտքի մի մասը». պաշտպան
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հեբոյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը: Վերջինիս խոսքով՝ դատավորի վերցրած գումարը ոչ թե կաշառք է եղել, այլ իր պարտքի մի մասը. «Նոր տարուց առաջ այդ փաստաբանը Հեբոյանից փոխառությամբ գումար է խնդրել, դե, նրանք մտերիմ են եղել, Հեբոյանը տվել է: Ամսի 27-ին նա գնացել էր ընդամենը այդ գումարի մի մասը՝ 2400 ԱՄՆ դոլարը ստանալու, ի՞նչ իմանար, որ դա մշակված գումար է»:
Կրոմվել Գրիգորյանը պատմեց նաեւ, որ դատավորի ձերբակալությունից 9 օր առաջ՝ մարտի 18-ին, վերջինս այդ քաղաքացու վերաբերյալ վճիռ է կայացրել, ընդ որում՝ ի վնաս նրա. «Այդ անձի վերաբերյալ քաղգործ է եղել դատարանում, Հեբոյանը նրա դեմ վճիռ է կայացրել, այսինքն՝ նա ոչ մի պարտավորվածություն չի ունեցել, որ օրեր անց գար՝ կաշառք տալու: Դրանում տրամաբանություն չկա»:
Հիշեցնենք, որ Հեբոյանի պաշտպանն այսօր բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ վիճարկելով դատավորի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Պաշտպանական կողմը պնդում է, որ կալանավորման հիմքում առկա չէ հիմնավոր կասկած:
Ավելի վաղ հայտնել ենք, որԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ փաստաբանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Ըստ առաջադրված մեղադրանքի` դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3.400.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց 2019թ. մարտի 4-ին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1.715.000 ՀՀ դրամին համարժեք` 3500 ԱՄՆ դոլար կաշառք:
Քաղաքացու հետ սակարկելու արդյունքում Գ. Հեբոյանը նրա հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1.225.000 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ: Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի օժանդակությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, ով նույն օրը այն փոխանցել է դատավորին:
Դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցվել էր քրեական գործ, դատավորը վերցվել արգելանքի եւ քրեական գործն ուղարկել ՀՔԾ՝ նախաքննության։

Աղբյուրը՝ past.info