2018 թվականի իշխանափոխությունից հետո ձևի և բովանդակության խնդիրն ակտուալ է մնում ներկայիս իշխանությունների գործողությունները վերլուծելիս:
Ձևով անցյալ տարվա իրադարձությունները հեղափոխություն էին, բովանդակությամբ՝ ընդամենը իշխանափոխություն, եթե չասենք՝ աթոռակռիվ:
Հայաստանին պետք են տնտեսական բարեփոխումներ: Փաշինյանը դա հասկանում է և ընտրել է հնչեղ կարգախոս՝ անվանելով այդ անհրաժեշտ բարեփոխումները «տնտեսական հեղափոխություն», բայց իրականում նրա ասածն անբովանդակ կարգախոս է, որի տակ իշխանությունները գլոբալ առումով հասկանում են «Եղունգ ունես՝ գլուխդ քորի» հայտնի թևավոր խոսքը: Եւ իշխանությունը տնտեսական հեղափոխության ողջ պատասխանատվությունը նետել է քաղաքացու ուղղությամբ՝ նշելով, թե քաղաքացին ինքը պետք է քայլ անի և հեղափոխություն կատարի:
Նույնն էլ Արցախի հարցում: Նիկոլ Փաշինյանը, ընկնելով ձևի հետևից, սկսեց հայտարարել, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան (չնայած բանակցությունները երբեք տեղի չեն ունեցել առանց Արցախի իշխանության ներգրավվածության), ինչը հանգեցրեց նրան, որ Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպումից առաջ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հստակ հայտարարությամբ և նշեցին, որ բանակցային ֆորմատի փոփոխությունը հնարավոր չէ առանց երկու կողմերի համաձայնության: Փաշինյանը եթե չընկներ ձևի հետևից, իսկ իր հետաքրքրությունն Արցախով չսահմանափակվեր 2000-ականների սկզբի այն հոդվածով, որտեղ նա տարակուսում է, թե ինչպես անվանել Արցախի ազատագրված տարածքները՝ «օկուպացվա՞ծ», թե՞, այնուամենայնիվ, «ազատագրված», կհասկանար, որ առաջին հերթին պետք է պնդեր, որ պետք է կյանքի կոչվեն 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը, սահմանային միջադեպերի քննության մեխանիզմների կիրառումը, դիպուկահարներին սահմանագծից հետ քաշելը և մի շարք այլ պայմանավորվածություններ այն գինն էին, որն Ադրբեջանը վճարեց ապրիլյան ագրեսիայի համար:
Բայց փոխանակ վարչապետ Փաշինյանը պնդեր, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, բանակցություններում վերականգնվեր կամ ստեղծվեր վստահության մթնոլորտը, ինչը նաև ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդներ սահմանային հարաբերական անդորրը, նա փորձեց, ռուսերեն ասած, «с места в карьер» անել և սկսեց հայտարարություններ անել, որոնց արդյունքում Հայաստանն անգամ միջնորդների մոտ սկսեց ընկալվել որպես ապակառուցողական տարր (ինչը ևս մեկ անգամ արտացոլված էր Ալիևի հետ հանդիպումից առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության մեջ):
Կրկին նշեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ բացակայում էր հղումը այդ նշված Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի ու անգամ Ժնևի պայմանավորվածություններին, և խոսվում էր միայն Դուշանբեում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների մասին: Պայմանավորվածություններ, որոնք որևէ պարտավորություն չեն դնում Իլհամ Ալիևի վրա ու հնարավորություն են տալիս նրան շփման գծում իրականացնել ինժեներական աշխատանքներ, որոնք մեր հարևանն, ի դեպ, իրականացնում է: «Վերելակային» դիվանագիտությունը ձեռնտու է Բաքվին, բայց ոչ Երևանին ու Ստեփանակերտին:
Սրան նաև պետք է գումարել այն, որ Փաշինյանն, առանց բովանդակության մեջ խորանալու, իր կառավարման առաջին իսկ օրվանից ամբողջովին լծվել էր Բոլթոնի ծրագրի իրականացմանը, որը, եթե շատ կարճ, կարելի էր ձևակերպել որպես «Տարածքներ՝ կոմունիկացիաների դիմաց» մի նախագիծ: Հետագայում արդեն հասկանալով, որ Հայաստանում և Արցախում նա լուրջ ընդդիմության է հանդիպելու այս ծրագիրն իրականացնելիս՝ նա հետ կանգնեց այդ ամենից: Չնայած որ պետք էր ուղղակի ի սկզբանե հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերը և Հայաստանն այնպիսի իրավիճակի մեջ չդնել, որ ծրագիրն իրականացնելու դեպքում մենք թե՛ ներքաղաքական և թե՛ մեր միջազգային գործընկերների հետ խնդիրներ ունենայինք:
Հետաքրքիրն այն է, որ իր այսօրվա ուղիղ եթերում, երբ Փաշինյանը խոսում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքներից, նա բովանդակային կողմը թողած՝ չներկայացրեց, թե որն է Երևանի դիրքորոշումը արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ, որոնք են մեզ համար, այսպես ասած, կարմիր գծեր, բայց դրա փոխարեն նա նշեց, թե բանակցություններում, իբր, մթնոլորտ է փոխվել և տարակուսանք հայտնեց այն առիթով, որ Ադրբեջանի հայտարարությունները բանակցությունների ավարտից հետո կարծես թե գալիս էին անցյալից և կրկնում էին այն ձևակերպումները, որոնք առկա էին նախկինում:
Վարչապետ Փաշինյանը կա՛մ չի գիտակցում, կա՛մ գիտակցում է և միտումնավոր չի ասում, որ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է և մեկ տառով անգամ չի փոխվել. մարդիկ պահանջում են ողջ Արցախն, ու վերջ: Ես չգիտեմ՝ ինչ մթնոլորտի փոփոխության մասին է խոսում Փաշինյանը, սակայն անկախ նրանից՝ ով է Հայաստանի ղեկավարը, Ադրբեջանի ցանկություններն ու միտումները մնում են անփոփոխ: Եւ Հայաստանի ցանկացած ղեկավարի առաքելությունը պետք է լինի այն, որ ցանկացած պահի մենք պետք է Ադրբեջանին կարողանանք պարտադրել խաղաղություն, ինչպես նաև դե ֆակտո գոյություն ունեցող իրավիճակը դե յուրե ամրագրել և Արցախի ժողովրդի՝ ինքնորոշված լինելու փաստը միջազգայնորեն ամրագրել:
Ամփոփելով՝ նշենք, որ Արցախի հարցը կամ, առհասարակ, ցանկացած հարց, որը վերաբերում է պետության ղեկավարմանը, պետք է լուծվի առաջին հերթին իր բովանդակային մասով. հակառակ պարագայում երկրի զարգացման տեսանկյունից մենք կունենանք խիստ վտանգավոր իրավիճակ:
Բովանդակության և ձևի արանքում

Բենիամին Մաթևոսյան
Քաղաքագետ
Աղբյուրը՝ politeconomy.org