Լրահոս

01.04.2019 15:30


Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվեց Արա Շիրինյանը

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվեց Արա Շիրինյանը

Քիչ առաջ ավարտվեց մարտի 11-ին հայտարարված ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթը: Ձայների մեծամասնությամբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվեց Արա Շիրինյանը:

Արա Շիրինյանը ստացել է 3, Մեսրոպ Մովսիսյանը՝ 1, Տիգրան Հակոբյանը 1 ձայն:

Հիշեցնենք, որ մրցույթի անցկացման համար ձևավորված հանձնաժողովին (Որոշում՝ 24 հուլիսի 2018 թվական, N64-Ա) մասնակցության հայտ են ներկայացրել թվով 23 թեկնածուներ՝ Լևոն Դավթյանը, Համլետ Ղուշչյանը, Հովհաննես Թովմասյանը, Արթուր Բախտամյանը, Սամվել Գաբրիելյանը, Մեսրոպ Մովսեսյանը, Արա Շիրինյանը, Վարդկես Ավետիսյանը, Վահրամ Քոչարյանը, Արամ Սուքիասյանը, Արմեն Մկրտչյանը, Տիգրան Ռշտունին, Արայիկ Մանուկյանը, Տիգրան Հակոբյանը, Իրինա Բարսեղյանը, Մովսես Գասպարյանը, Հարություն Բերբերյանը, Լավրենտի Միրզոյանը, Նունե Էլմասյանը, Թամարա Գևորգյանը, Գագիկ Բունիաթյանը, Կարինե Հակոբյանը և Վլադիմիր Հայրապետյանը:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը