Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանի մասնագիտական օրը՝ Սուտասանի տոնը
Այսօր ստախոսի միջազգային օրն է, հետևաբար, ես՝ Անի Կարապետյանս, պաշտոնապես շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության գլխավոր ստախոս, վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին:
Ստախոսության առումով, հիրավի, ազգընտիր վարչապետս հայոց՝ իրեն հավասարը չունի: Սկսած կարմիր գծերից և թոշակի պարտադիր կուտակային համակարգից, մինչև ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ հարաբերություններ, բոլոր ոլերտներում նա ասել է սուտ, տվել է սուտ խոստումներ, իսկ երբ եկել է դրանք իրականացնելու ժամանակը՝ ասել է նոր ստեր՝ արդարացնելու համար իր անգործությունը և շեղելու համար ժողովրդի ուշադրությունը:
Փաշինյանը, սակայն, հասարակ ստախոս չէ, այլ բավականին օժտված է և տաղանդավոր, քանի որ սովորական ստախոսնեը կարողանում են մարդկանց հիմարացնել մեկ շաբաթ, երկու շաբաթ, մաքսիմում ՝ մի քանի ամիս, իսկ ինքն արդեն մեկ կլոր տարի խաբում է, և այնքա՜ն պրոֆեսիոնալ ձևով, որ բոլոր խաբվածներն իրենց երջանիկ ու բավարարված են զգում: Ինչքան ճչացող են Նիկոլի ստերը՝ այնքան ավելի բարձր են ամբոխից հնչող ուրախության ճիչերն ու «բռավոները», այնքան շատ են նրան մեծարում:
Նիկոլը սուտ խոսելու և դիմացինին մոլորեցնելու արվեստում այնքան հանճարեղ է, որ կարող է մասնակցել ստախոսների միջազգային մրցույթներին, և անկասկած կգրավի առաջին պատվավոր հորիզոնականը: Ի դեպ, 2012 թվականին Մեծ Բրիտանիայում ամենայն լրջությամբ անցկացվել է նման մրցույթ, բայց ցավոք՝ առանց Նիկոլի:
Իսկ բուն Հայաստանում անպայման պետք է պետական մակարդակով նշվի Ստախոսի օրը՝ նվիրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և այդ օրը պետք է անցկացվեն պետական մակարդակի մի շարք միջոցառումներ՝ տոնական շքերթից մինչև թավշյա չինովնիկների պարգևավճարների հանձնում: Այ, տոնը կլինի դա, ոչ թե Քաղաքացու օրը, քանի որ իշխանությանը տիրանալուց հետո Նիկոլը քաղաքացու հոգսով առանձնապես մտահոգված չէ:
Նիկոլը երևի մանուկ հասակում կարդացել է այն թևավոր խոսքը, ըստ որի՝ «Մինչ Ճշմարտությունը հագնում է կոշիկները, Սուտն ամբողջ աշխարհն է պտտվում», սակայն պետք է որ կարդացած լինի նաև մեկ այլ խոսք՝ «Սուտ ասողի տունը կրակ ընկավ, չհավատացին» կամ էլ թե՝ «Ամեն բանի վերջն է գովելի»:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից