Աշխարհ

01.04.2019 12:46


«Արգելապատերի կառուցումը խոչընդոտում է մարդկանց շփմանը». Հռոմի պապ

«Արգելապատերի կառուցումը խոչընդոտում է մարդկանց շփմանը». Հռոմի պապ

Արգելապատերը խոչընդոտում են մարդկանց շփմանը, եւ նա, ով դրանք կառուցում Է, դրանց գերին կդառնա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հռոմի Ֆրանցիսկոս պապը Մարոկկոյից մեկնած ինքնաթիռում մամուլի ասուլիսի ընթացքում, որտեղ մարտի 31-ին ավարտել Է իր առաքելական այցը:

«Անհրաժեշտ Է կառուցել կամուրջներ, այլ ոչ թե արգելապատեր: Կամուրջներն անհրաժեշտ են մարդկանց հաղորդակցման համար»,- ասել Է Ֆրանցիսկոսը:

Նրա ուղեւորության թեմաներից մեկը դարձել Է միգրացիան: Ռաբաթի «Կարիտաս» կաթոլիկական բարեգործական կենտրոնում քահանայապետը հանդիպել Է միգրանտների հետ:

«Գլխումս չի տեղավորում, թե ինչպես կարելի Է մարդկանց թողնել խեղդվելու Միջերկրականում: Այդպես չի լուծվի միգրացիայի լուրջ հիմնախնդիրը»,- ասել Է Ֆրանցիսկոսը: Ըստ որում, քահանայապետը մատնանշել Է, որ Եվրոպան պետք Է օգնի զարգանալու այն երկրներին, որտեղից փախչում են ոչ թե պատերազմներից, այլ սովից:

«Ընդունելությունը պետք Է լինի սրտանց: Եթե որեւԷ երկիր չի կարող ինտեգրել (միգրանտներին), նշանակում Է՝ անհրաժեշտ Է խոսել այլ երկրների հետ»,- ասել Է Պապը:

Ավելի վաղ նա արդեն քննադատաբար Է մեկնաբանել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մտադրություններն արգելապատ կառուցելու Մեքսիկայի հետ սահմանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը