Այսօր ապրիլի 1–ն է։ Այն ընդունված է հումորի օր համարել՝ ծիծաղի տոն։
Ապրիլի 1–ը նաև «խոխմաների» ու «գլխինսարքոցիների» օր է համարվում, կամ այլ կերպ՝ «խաբելու օր»։
Կան երկրներ, որտեղ ընկերներին խաբելն ու նրանց «ֆռռացնելը» ավանդույթի ուժ են ստացել։ Իրարից չեն նեղանում նույնիսկ այն դեպքերում, երբ չափն անցնում են։
Երբ ապրիլի 1–ին սուտ են ասում և «խոխմա» անում ընկերները, ապա դա դրական էմոցիաներ առաջացնող երևույթ է։ Բայց երբ խաբում է իշխանությունը, այն էլ ոչ միայն ապրիլի 1–ին, այլ բոլոր օրերին, ապա դա արդեն այլ բան է նշանակում։
Քայլարածները և հատկապես նրանց առաջնորդը խաբում են։ Սուտը դարձել է նոր իշխանության բրենդը։ Ասել մի բան ու անել հակառակը, խոստանալ մի բան ու չանել։ Սա՛ է նոր իշխանության «որակի նշանը»։
Ընդդիմադիր աշխատող Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել արագաչափերը։«Ժողովրդի վարչապետ» դառնալուց հետո նա «մոռացել» է իր խոստումը։ Արագաչափերն ավելացել են։
Նա դեմ էր պարտադիր կուտակայինին։ Հետո ատամներով պաշտպանեց այդ համակարգը։
Խոստանում էր թռիչքաձև տնտեսական աճ, բայց հիմա հերոսաբար ներկայացնում է տարեկան 5 տոկոս աճի տեսլական, որն ավելի քիչ է, քան նախորդ կառավարությունն էր ապահովել։
Նա հայտարարեց սիրո և հանդուրժողականության մասին, բայց իրականացրեց ատելության ու թշնամանքի քաղաքականություն։ Մեր հանրությունը բաժանված է սևերի ու սպիտակների։ Պառակտումը շարունակվելու է մինչև վերջ։
Փաշինյանը խոստացավ, որ վենդետտաներ չեն լինելու, և դատարաններն աշխատելու են առանց գործադիր իշխանության միջամտության։ Ունենք ճիշտ հակառակ պատկերը։ Նա զբաղված է վրեժխնդրությամբ։ Դատավորների վրա ճնշումն աննախադեպ է։
Այս ստերի շարքը կարելի է երկար շարունակել, բայց այսքանն էլ բավարար է, որպեսզի պարզ դառնա, որ սուտասանությունը, դեմագոգիան, փարիսեցիությունը, ծաղրածուությունը, ոչ կոմպետենտությունը դարձել են Հայաստանի նոր իշխանությունների հիմնական բնութագրիչները։
Ի դեպ, ապրիլի 1–ը համարվում է նաև Հիմարների միջազգային օր։ Այս առումով արժե շնորհավորել քաղաքական, փորձագիտական և լրագրողական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչների իրենց պրոֆեսիոնալ տոնի կապակցությամբ։ Հատկապես քայլարածների ճնշող մեծամասնության օրն է սա։ Հիմարություն նրանք այնքան շատ են անում ու այնքան հիմար բաներ դուրս տալիս, որ պարզապես ապրիլի 1–ը նրանց համար է պրոֆեսիոնալ օր հռչակվել։
Այս իշխանությունների համար, ըստ այդմ, կրկնակի տոն է այսօր, քանզի նրանք հա՛մ ստախոս են, հա՛մ հիմարների պակաս չունեն իրենց շարքերում։ Հիմար են նաև բոլոր նրանք, ովքեր հավատում են իշխանական ստերին ու հպարտ քաղաքացու կեցվածքով թույլ տալիս «լապշա» կախել սեփական ականջներից։
Մի խոսքով, շնորհավորում եմ բոլոր հիմարներին ու սուտասաններին իրենց պրոֆեսիոնալ տոնի կապակցությամբ։
Հիմարների պրոֆեսիոնալ տոնը
Հիմարությունն Աստծո պարգևն է,
բայց պետք չէ այն չարաշահել։
Օտտո Բիսմարկ
Այսօր ապրիլի 1–ն է։ Այն ընդունված է հումորի օր համարել՝ ծիծաղի տոն։
Ապրիլի 1–ը նաև «խոխմաների» ու «գլխինսարքոցիների» օր է համարվում, կամ այլ կերպ՝ «խաբելու օր»։
Կան երկրներ, որտեղ ընկերներին խաբելն ու նրանց «ֆռռացնելը» ավանդույթի ուժ են ստացել։ Իրարից չեն նեղանում նույնիսկ այն դեպքերում, երբ չափն անցնում են։
Երբ ապրիլի 1–ին սուտ են ասում և «խոխմա» անում ընկերները, ապա դա դրական էմոցիաներ առաջացնող երևույթ է։ Բայց երբ խաբում է իշխանությունը, այն էլ ոչ միայն ապրիլի 1–ին, այլ բոլոր օրերին, ապա դա արդեն այլ բան է նշանակում։
Քայլարածները և հատկապես նրանց առաջնորդը խաբում են։ Սուտը դարձել է նոր իշխանության բրենդը։ Ասել մի բան ու անել հակառակը, խոստանալ մի բան ու չանել։ Սա՛ է նոր իշխանության «որակի նշանը»։
Ընդդիմադիր աշխատող Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել արագաչափերը։ «Ժողովրդի վարչապետ» դառնալուց հետո նա «մոռացել» է իր խոստումը։ Արագաչափերն ավելացել են։

Հայկ Ուսունց