Լրահոս

31.03.2019 18:18


Ատրճանակով զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Երևանում

Ատրճանակով զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Երևանում

Այսօր՝ մարտի 31-ին, ավազակային հրաձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված, ատրճանակի նմանվող առարկայով մտել է Մամիկոնյանց փողոցի 38/6 հասցեում գործոց «Բոլյուս» դեղատուն և ատրճանակի սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել գումար և դիմել փախուստի:

Փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեղատանը եղել է միայն նշված ՍՊԸ-ի դեղագետը՝ 25-ամյա Մովսես Գևորգյանը, և գողացված գումարը կազմում է մոտ 180 հազար դրամ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը